Ինտերպոլը կազմել է 173 ահաբեկիչ-մահապարտից բաղկացած ցանկ, որում ներառված են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մի շարք անդամներ:
Ինտերպոլը հրապարակել է Եվրոպայում հարձակումների վտանգ ներկայացնող 173 ահաբեկիչներից կազմված ցանկ. Թերթ.am
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջիններս կարող են նախապատրաստական աշխատանք անցած լինել Եվրոպայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար, գրում է Թերթ.am-ը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը` հիմնվելով ձեռքի տակ հայտնված փաստաթղթի վրա, ցանկում ներառված են մարդիկ, որոնք, հնարավոր է, սովորել են հավաքել ու տեղադրել ինքնաշեն ռումբեր՝ վնասվածքներ հասցնելու ու մարդկանց սպանելու համար:
Աղբյուրը նկատում է, որ թեև ներկայում Ինտերպոլը տեղեկություն չունի այն մասին, որ ցանկում նշված անձինք գտնվում են Եվրոպայի տարածքում, այնուհանդերձ՝ հրապարակված փաստաթուղթը ցույց է տալիս ահաբեկչության խնդրի իրական մասշտաբը:
Նշվում է, որ ցանկը կազմելու համար անհրաժեշտ տվյալներն ի սկզբանե հավաքվել են ամերիկյան հետախուզության օգնությամբ՝ Սիրիայում և Իրաքում ռազմական օպերացիաների ժամանակ հուսալի աղբյուրների միջոցով: