Հուլիսի 21-ին, ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ:
Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ ասել է Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, երկու ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ են հնչել:
«Տուժածներ չկան, նյութական վնասներ ևս չենք ունեցել»,- ասելէ նա:
Ջոնիկ Միքայելյանը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում գյուղի ուղղությամբ առաջին անգամ էր նման կրակոցներ հնչում:
«Նախկինում շատ է եղել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում գյուղի ուղղությամբ կրակոցներ չէին եղել, իսկ դիրքերի ուղղությամբ գրեթե ամեն օր կրակոցներ լինում են»,- նշել է գյուղապետը:
Նա նաև ասել է, որ գյուղում կյանքն ընթանում է բնականոն հունով, ամեն մեկն իր առօրյա հոգսերով է զբաղված. «Մենք վախկոտ ժողովուրդ չենք»: