Աֆղանստանի մայրաքաղաքում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթյունի զոհ Է դարձել առնվազն 24 մարդ, եւս 42-ը վիրավորվել Է:
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 24 մարդ Է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի: Ավելի վաղ հայտնի Էր դարձել պատահարի հետեւանքով 20 զոհվածների մասին: AFP-ի տվյալներով՝ ահաբեկիչների նպատակը եղել Է միկրոավտոբուսը, որը տեղափոխում Էր հանքարդյունաբերության եւ նավթի նախարարության աշխատակիցների: Ինչպես հավելում Է Associated Press-ը, բոլոր զոհվածները եղել են խաղաղ բնակիչներ:
Պայթյունը տեղի Է ունեցել աֆղան քաղաքական գործիչ գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Հաջի Մոհամադ Մոհաքիքի տնից ոչ հեռու: Ներկայումս խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատահարի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: