Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգում անհայտ անձինք հարձակվել են քաղաքացիական փոխադրող մեքենայի վրա, որում զինվորականներ են եղել:
Թուրքիայում հարձակվել են զինվորականների վրա. կա զոհ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Հարձակման հետևանքով մեկ զինվոր մահացել է, իսկ երկուսը վիրավորվել են: Դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման պատասխանատուն:
Թուրքական լրատվամիջոցները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն: Սիիրթում իրավապահ մարմինները գործողություններ են սկսել հարձակումն իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ: