Ադրբեջանի Գոյգելե շրջանի բնակիչ Այնուրա Գահրամանովան 2013-ին սպանել է իր ամուսնուն` Գիրիհլի Իլհամ Գահրամանովին և 4 տարի շարունակ թաքցրել նրա դին:
Ադրբեջանում կինն սպանել է ամուսնուն և 4 տարի շարունակ թաքցրել դին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Գիրիհլի Իլհամ Գահրամանովը կնոջ հայտարարության հիման վրա կատարված որոնողական գործողություններից հետո` 2013թ. հունվարի 26-ից սկսած, ոստիկանության կողմից հայտարարվել էր անհետ կորած: Կինն ամուսնու դին թաղել է իրենց բակում գտնվող ախոռի հարևանությամբ: Մահացածի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է: