Հուլիսի 25-ին հանրապետությունում սպասվում է փոփոխական ամպամածություն, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 29-ից Արցախում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի՝ հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +31 +36:
Հուլիսի 26-29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: