Artsakhpress

Հասարակական

Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնը արցախյան թանգարանների ընտանիքի լիիրավ անդամն է. տնօրենի պաշտոնակատար

Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակի առիթով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում նոր ցուցադրություն է բացվել, որտեղ բացի ձեռագրերից ներկայացվում են հազվագյուտ և արժեքավոր վավերագրեր, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ, եզակի լուսանկարներ. մի քանի ցուցափեղկ էլ հատկացվել է Գանձասարի, և, առհասարակ, Արցախ աշխարհի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններին:

Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնը արցախյան թանգարանների ընտանիքի լիիրավ անդամն է. տնօրենի պաշտոնակատար

Մատենադարան  - Գանձասար գիտամշակութային կենտրոնը արցախյան թանգարանների ընտանիքի լիիրավ անդամն է. տնօրենի պաշտոնակատար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,24 հուլիսի,ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

«19-րդ դարից սկսած մեր խոշորագույն հայագետներն անդրադարձել են Արցախի անցյալին և հատկապես Գանձասարի կաթողիկոսության պատմությանը: 

Գանձասարի կաթողիկոսարանն ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային-ազատագրական պայքարին, իսկ կաթողիկոսներն էլ եղել են շարժման առաջնորդները.  ցուցադրված փաստաթղթերում ներկայացված են հենց այդ փաստերը,- նշել է Վահան Տեր-Ղևոնդյանը և շարունակել,- Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը ԵրևանիՄատենադարանի մասնաճյուղն է. Միաժամանակ նորաստեղծ կենտրոնը  արցախյան թանգարանների ընտանիքի լիիրավ անդամն է:  Ինչպես գիտենք,  Մատենադարանի գործառույթը միայն ցուցադրությունը չէ.  այն առաջին հերթին գիտահետազոտական կենտրոն է: Նույնը ցանկանում ենք տեսնել նաև Գանձասարում: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում գրադարանին՝ համալրելով այն նոր նմուշներով, նախատեսել ենք նաև ստեղծել  վիրտուալ գիտական գրադարան և կենտրոնը համալրել համակարգիչներով  և տարբեր անհրաժեշտ սարքերով:

Երբ գրադարանն իր ամբողջական տեսքն ունենա` կարող ենք աստիճանաբար տեղում ծավալել հետազոտական աշխատանքներ:

Բայց,  մինչ այդ,  նպատակ ունենք կազմակերպելու տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, գիտաժողովներ ու սեմինարներ: Փորձելու ենք ընդգրկել առաջին հերթին Արցախին, Ուտիքին, այսինքն Հայոց Արևելից կողմանց պատմության վերաբերող մենագրություններ, բայց նաև բուն Աղվանքի և Արևելյան Այսրկովկասի շրջանների հայության պատմությանն ու նրանց ստեղծած մշակույթին վերաբերող հրատարակություններ»:

Խոսելով կենտրոնի կարևորության մասին՝Վահան Տեր-Ղևոնդյանը հավելել է. «Մենք ավելի ենք սերտացնելու Մատենադարանի կապն Արցախի ուսումնական և գիտական այլ կենտրոնների հետ: Հետամուտ ենք երկու նպատակի.     նախ՝ Արցախում ստեղծված, պահպանված ձեռագրերի լայն հանրահռչակումն իրականացնել, մյուս կողմից էլ Արցախի ժողովրդին կապել Մատենադարանի հետ,  որպեսզի արցախցիները ևս հետազոտական աշխատանքներ իրականացնեն:  Ես կարևորում եմ արտերկրից ժամանածների, զբոսաշրջիկների, քաղաքական գործիչների այցերը Գանձասարի Մատենադարան.   դա հնարավորություն կտա որ նրանք հենց տեղում իմանան, որ Արցախը ողջ միջնադարի ընթացքում ու նաև նոր շրջանում խոշոր մշակութային կենտրոն է եղել: Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը գիտամշակութային կենտրոն է, բայց գտնվելով Գանձասարի վանքի անմիջական հարևանությամբ այն հոգևոր թելերով կապված է մեր եկեղեցուն, որի հովանու տակ դարեր շարունակ ստեղծվել են ցուցադրվող արժեքավոր ձեռագրերը:  2016  թվականին շուրջ 11  հազար այցելու ենք ունեցել Գանձասարում,  սա ինքնին խոսուն թիվ է:  Այս տարի՝ հուլիսի  23-ի դրությամբ,   ունեցել ենք  4500    այցելու:  Դրանց մեջ մեծ թիվ են կազմում տեղացիները,  զինվորականները, բայց քիչ չեն նաև արտերկրից եկածները:

Արցախի ենթակառուցվածքների զարգացումը մեծ խթան կարող է հանդիսանալ զբոսաշրջիկների թվի ավելացման համար:   Հուսով ենք, որՎարդենիս-Քարվաճառ- Մարտակերտ ճանապարհը ևս կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին: Ավելի մեծ արդյունքների կարող ենք հասնել մեկ-մեկուկես տարի անց երբ  լուծված կլինեն իրավակազմակերպական և ֆինանսական հիմնական հարցերը:

Կարծում եմ՝այդ ժամանակ արդյունքն ավելի ակնհայտ կլինի:     Այսօրվա դրությամբ Մատենադարան-Գանձասարի աշխատողները հիմնականում Վանք գյուղից են. նրանք նվիրումով ու ջանասիրաբար իրականացնում են  իրենց վստահված աշխատանքները, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search