Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է կիսաեզրափակիչ։
Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը կիսաեզրափակչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
50 մ ազատ ոճում Բարսեղյանը նախնական լողահերթում գրանցել է 23.70 արդյունք։
Լողի աղջիկների մրցաշարի 100 մ ազատ ոճում Վարսենիկ Մանուչարյանին չի հաջողվել անցնել հաջորդ փուլ։
Թենիսիստներ Էվելինա Մարտիրոսյանը և Յուրի Մարտիրոսյանը մեկնարկային խաղերում պարտվե; են։ Էվելինան 1։6, 2։6 հաշվով զիջել է բրիտանացի Լիլիան Մուլդին, իսկ Յուրին ՝ պորտուգալացի Ֆադեն Դա Սիլվա Արալդոյին (1։6, 0։6)։
Ձյուդոյիստ Արսեն Ավեդիսյանն առաջին գոտեմարտում պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Մատան Կոկոլաևին։