ԱՄՆ ՌԾՈՒ ռազմանավը Պարսից ծոցում մի քանի նախազգուշական կրակոց է արձակել իրանական նավի վրա, որը ամերիկյան նավից 150 յարդ հեռու էր գտնվում։
ԱՄՆ ՌԾՈՒ նավը մի քանի նախազգուշական կրակոց է արձակել իրանական նավի վրա Պարսից ծոցում․ լրատվամիջոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ABCNews –ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Իրանական նավը, որը ենթադրաբար պատկանում էր Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին, «մեծ արագությամբ մոտենում էր Thunderbolt USS ամերիկյան նավին՝ անտեսելով նախազգուշացումները»,- ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով, նավը սովորական գործողություններ էր կատարում Պարսից ծոցում, երբ մոտեցել է իրանական նավը։