ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ՝ Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին, չնայած այդ փաստաթղթի կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփի առարկություններին։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օրինագիծը աջակցել են 388 կոնգրեսականներ, թե դեմոկրատներ, թե հանրապետականներ։ Հիմա օրինագիծը պետք է հաստատի Սենատը։ Հետո այն ուղարկվելու է Սպիտակ տուն։ Թրամփը կարող է ստորագրել օրենքը, կամ էլ վետո դնել դրա վրա։