«Կասպերսկու լաբորատորիա»-ն թողարկել է անվճար Kaspersky Free հակավիրուսը։
«Կասպերսկու լաբորատորիա»-ն անվճար հակավիրուս է թողարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկու բլոգում։
Նրա խոսքով՝ անվճար հակավիրուսը վճարովի տարբերակների հետ չի մրցակցում. վճարովի տարբերակն առանձնանում է մի շարք լրացուցիչ գործառույթներով։
«Զգալի թվով օգտատերեր կան, որոնք երկու հազար ռուբլի չունեն պաշտպանություն գնելու համար, ինչի պատճառով ստիպված են կեղծ հակավիրուսներ ներբեռնել եւ նույնիսկ օգտագործել Microsoft Windows Defender-ը»,- նշել է Կասպերսկին։
Նա հավելել է, որ Free-ի ներբեռնումների թվի ավելացումը դրական է ազդում պաշտպանության որակի վրա բոլոր օգտատերերի համար՝ big data բազայի ընդլայնման հաշվին։