Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իսլամական աշխարհի կրթական համակարգին նվիրված միջոցառման ժամանակ խոսել է կրթական խնդիրներին։
Իսլամական աշխարհի 55 տոկոսը գրել, կարդալ չգիտի. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե անգրագիտությունը մեծ խնդիր է իսլամական աշխարհում։ Ըստ Էրդողանի՝ իսլամական աշխարհում 55 տոկոսը գրել ու կարդալ չգիտի։ «Իսլամական երկրները կրթության վրա բյուջեից ընդամենը 1 տոկոս են հատկացնում, ինչը խիստ փոքր ցուցանիշ է այլ երկրների հետ համեմատած»,–ասել է Էրդողանը, հայտնում է News.am-ը։