Գերմանիան դադարեցրել է Իսրայելին սուզանավերի մատակարարման հուշագրի ստորագրումը՝ գործարքը նախաձեռնած իսրայելցի պաշտոնյաների շրջանակում կոռուպցիայի գործի հետաքննության պատճառով, հաղորդում է Jerusalem Post-ը։
Բեռլինը դադարեցրել է Իսրայելին սուզանավերի վաճառքը՝ կոռուպցիայի հետ կապված կասկածների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գործարքի շրջանակում Իսրայելի ռազմածովային ուժերը պետք է ստանային «Դոլֆին» տեսակի երեք կատարելագործված սուզանավեր, փոխանցում է News.am-ը։
Պարբերականը նշում է, որ հուշագրի ստորագրումը դադարեցնելը համընկել է Իսրայելի քննչական ստորաբաժանումում պաշտոնաթող գեներալ Ամոս Գիալդի հարցաքննության հետ, որը Իսրայելի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական հարցերով ստորաբաժանման նախկին տնօրենն էր։
Ներկա պահին Իսրայելում ձերբակալվել եւ տնային կալանքի ներքո են գտնվում մի քանի բարձրաստիճան անձինք։ Այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի անձնական փաստաբանը՝ Դեւիդ Շիմրոնը, գործարար Միկի Հանորը, ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Ավրիել Բար-Յոսեֆը եւ Իսրայելի ՌԾՈՒ նախկին հրամանատար Էլիեզեր Մարոմը։