Արցախում մեղրի իրացման առումով խնդիր չունենք:
Արցախում մեղրի իրացման առումով խնդիր չունենք. ԱՀ գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:
«Այսօր ՀՀ-ն մեղրի արտահանման խնդիր ունի. երբ խնդիրը լուծվի, մենք կկարողանանք աջակցության ծրագրերի արդյունքում Արցախում զարգացնել մեղվաբուծությունը: Մենք այս տարի արդեն մի քանի ծրագիր ենք իրականացրել: Օրինակ՝ Թալիշում մարդկանց 20-40 մեղվաընտանիք ենք տրամադրել. նրանք արդեն օգտվում են այդ բարիքից»,-մասնավորապես ասել է ԱՀ գյուղնախարարը: