Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ոլորտն ամբողջությամբ ԱՀ գյուղնախարարության վերահսկողության տակ է:
Արցախում արտադրվող բոլոր սննդատեսակները ենթարկվում են մանրակրկիտ լաբորատոր փորձաքննության. ԱՀ գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:
«ԱՀ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա»-ն գործում է խիստ ռեժիմով. այն վերազինված է: Հացաթխմամբ, հրուշակեղենի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների բոլոր սննդատեսակները ենթարկվում են մանրակրկիտ լաբորատոր փորձաքննության»,-մասնավորապես ասել է Ա. Մխոյանը: