Հուլիսի 17-26-ը Ռումինիայի Վալչա քաղաքում անցկացվել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցել է 14 մարզիկով:
Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ 52 կգ քաշային կարգում կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Մխիթարյանը։ Բրոնզե պարգևի են արժանացել 40 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 59 կգ քաշային Կամո Բեգյանը և 90 կգ քաշային Հովհաննես Փափազյանը։
Պատանիների ավագ մարզիչ Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Հարություն Նազարյանն ու Իսրայել Հակոբկոխյանը։