Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը միտված է նախորդ տարիների հաջողված մոտեցումներն ի մի բերելուն, դրանք ավելի կանոնակարգված հիմքերի վրա դնելուն, ինչպես նաև նոր ու արդյունավետ լուծումներ առաջարկելուն, որոնցով առաջիկա տարիներին պետք է առաջնորդվենք:
Առաջիկայում կունենանք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ. Արամ Մխոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:
«Առաջիկայում կունենանք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, որտեղ ընդգրկված կլինեն երկրագործության, բանջարաբուծության, անասնաբուծության, պտղաբուծության և նորագույն տեխնոլոգիաների ներդրման՝ հատկապես ոռոգման համակարգերի ոլորտում հաջողված ծրագրերը»,-ասել է Ա. Մխոյանը: