Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում ոչ Հայաստանի նկատմամբ թշնամության պատճառով:
Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում, սակայն պատրաստ է նաեւ մեզ վաճառել. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հուլիսի 27-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցահի Հանեգբիի Երեւան այցը, հայտնում է news.am-ը:
Նրա խոսքով՝ այս հարցում Թել Ավիվի դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն բարձրաձայնվել է: Նրանք պատրաստ են զենք վաճառել ցանկացածին, այդ թվում՝ Հայաստանին: Հարցին՝ Հայաստանը երբեւէ նման բանակցություններ վարե՞լ է, Քոչարյանը պատասխանեց. «Հարցն այլ գերատեսչությանն է ուղղված»: Նա այնուհետեւ հավելեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդների միջեւ մեծ թվով ընդհանրություններ կան, սակայն կան նաեւ խնդրահարույց հարցեր: «Կարեւորը նրանցից չհեռանալն է, այլ բանակցությունների ճանապարհով լուծելը»,- անփոփեց փոխնախարարը: