Ջրային տարերքը հարվածել է Հնդկաստանի Հուջարաթ նահանգին։ Երկու օրում ջրհեղեղը 33 մարդու կյանք է խլել։
Հնդկաստանում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անձրեւների սեզոնի սկզբից ջրհեղեղի հետեւանքով նահանգում 127 մարդ է զոհվել, փոխանցում է News.am-ը։
Չդադարող անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել՝ վնասելով հարյուր հազարավոր մարդկանց։ Հաշվի առնելով, որ շատերն անհետ կորել են, զոհերի թիվը կարող է ավելանալ։
Հուջարաթ նահանգում 209 ջրամբարներից 31-ը կրիտիկական վիճակում են։ Կառավարությունն արդեն ուժեր է ուղարկել՝ աղետի հետեւանքները չեզոքացնելու համար, հազարավոր մարդիկ են տարհանվել։ Ներկայում ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել, սակայն աղետի գոտում շուրջ 5000 ընտանիքների վտանգ է սպառնում։
Բացի արեւմտյան Հուջարաթ եւ Ռաջաստան նահանգներից՝ ջրհեղեղներից տուժում են նաեւ հյուսիս-արեւմտյան Ասսամ, Օրիսա եւ Արեւմտյան Բենգալիա նահանգները։ Ասսամ նահանգում ջրհեղեղները 76 մարդու կյանք են խլել։