Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել:
Եկեղեցական համագումարը հաստատել է Պոլսո պատրիարքական տեղապահի ստորագրության լիազորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնում են, որ ժողովական հայրերը միաձայն հաստատել են պատրիարքական տեղապահ արքեպիսկոպոս Բեքչյանի ստորագրության լիազորությունը: Այսուհետ, Պատրիարքական տեղապահն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը: