Artsakhpress

Հասարակական

Մենք պատերազմում հաղթել ենք. չէի ուզենա, որ խաղաղության հարցում պարտվեինք. Տավուշի թեմի առաջնորդ

Մեզ համար մեծագույն պատիվ և ուրախություն է Արցախում գտնվելը. Արցախը նաև մեր հոգու հաղթանակի խորհրդանիշն է:

Մենք պատերազմում հաղթել ենք. չէի ուզենա, որ խաղաղության հարցում պարտվեինք. Տավուշի թեմի առաջնորդ

Մենք  պատերազմում   հաղթել  ենք.    չէի  ուզենա, որ   խաղաղության  հարցում  պարտվեինք. Տավուշի թեմի առաջնորդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ով  երկօրյա   այցով    գտնվում  էր  Արցախում:

«Երկու   տարի  առաջ    նշանակվել   եմ Տավուշի թեմի առաջնորդ:   Այս  տարիների    ընթացքում  փորձել  ենք   քրիստոնեական  հավատը  զարգացնել  և  զորացնել  մեր  սահմանամերձ   բոլոր  գյուղերում: Այս տարիների   ընթացքում    մեզ  հաջողվել  է   ստեղծել    43  հատուկ  դպրոց, որտեղ,  քրիստոնեական  դաստիարակությանը   զուգահեռ,    արվեստների և  արհեստների, ինչպես  նաև   մարտարվեստի    ուսուցումներ  են  անցկացվում: Ունենք 2100-ից  ավել  աշակերտություն:   Ստեղծած   կենտրոններում 70  ուսուցիչ  է դասավանդում: Մենք  մեր զորեղ    հոգևոր   քարոզչությամբ  ուզում  ենք    մարդկանց  փոխանցել   քրիստոնեական  հույս և հավատք: Մեր   հոգևոր   գիտակցությունը  մեզ  օգնում   է, որ  սոցիալական, տնտեսական   կյանքում  աջակցենք   մարդկանց»,-ասել  է  Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Խոսելով  Արցախ   գալու  իրենց  այցի  մասին՝    Տավուշի թեմի առաջնորդը   նաև  տեղեկացրել  է, որ այցելության  իրենց   առաջին  կանգառը  եղել է   Գանձասարի  վանք, այնտեղից  էլ՝ Ստեփանակերտ, Շուշի, Դադիվանք:

«Ուսումնական  տարին  ամփոփելուց  հետո   մենք  մեր  55 ուսուցիչներին  ուխտագնացության ենք   բերել  Արցախ: Մեզ  համար  շատ  կարևոր  է լինել Արցախում.  մեր     ուսուցիչների այցելությունները կրում  են   պարբերական   բնույթ:

Ներկա  ենք  գտնվել  նաև   Գանձասարի   Սուրբ  Հովհաննես  Մկրտիչ եկեղեցու  օծման  777-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին,-ասել  է  Բագրատ Եպիսկոպոս Գալստյանը  և պատմել Տավուշի  մարզում   իրենց  ստեղծած   դպրոցների  մասին,-   Մենք  հոգևորականների  պակաս  ունենք  մեր  համայնքում:  Փորձել  ենք  Տավուշի  մարզի   յուրաքանչյուր   համայնքից,  ըստ  իրենց  ցանկության, վեցամսյա   հատուկ  դասընթացներ   անցնելուց  հետո    ներկայացված 100  հոգուց   ընտրել 70-ին, ովքեր  էլ   կդասավանդեն  դպրոցներում: Իսկ  այդ դպրոցներից  շատերը  գտնվում  են  սահմանին  շատ  մոտ՝  ուղղակի  կրակոցների  տակ»:  

 

Խոսելով  Հայրենիք-Սփյուռք  կապի  մասին՝    Բագրատ եպիսկոպոս Գալստյանը կարևորել   է սահմանամերձ    նման  համայնքներին նյութական  աջակցության  անհրաժեշտությունը:

«Նոր  սերունդ  է  մեծանում  Սփյուռքում, ովքեր գալիս   են  Արցախ՝  տեսնելու   այս  հրաշք  երկիրը, ծանոթանալու մարդկանց  հետ: Այդ  սերունդը     տարիների ընթացքում  գիտակցելու  է   հայրենիքին  օգնելու,   հայրենիք   վերադառնալու անհրաժեշտությունը: Մենք  պետք է մարդկանց համար բոլոր  հնարավորություններ ստեղծենք,  որպեսզի   նրանք հայրենիքում  ապրելու    համար հպարտության  զգացում  ունենան»,-ասել  է  Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Անդրադառնալով    խաղաղության  հարցին՝   նա  ընդգծել   է. «Մենք  պատերազմում   հաղթել  ենք. չէի  ուզենա, որ խաղաղության  հարցում  պարտվեինք»:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search