Artsakhpress

Հասարակական

Դիլհամ Ասկերովը դատական նիստում մանրամասներ է հաղորդել պարբերաբար ԼՂՀ տարածք ապօրինաբար անցնելու մասին

Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանով ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։

Դիլհամ Ասկերովը դատական նիստում մանրամասներ է հաղորդել պարբերաբար ԼՂՀ տարածք ապօրինաբար անցնելու մասին

Դիլհամ Ասկերովը  դատական նիստում մանրամասներ է հաղորդել պարբերաբար ԼՂՀ տարածք ապօրինաբար անցնելու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամբաստանյալ Դ. Ասկերովը  իր ցուցմունքում այսօր հայտնել է, որ նա՝ միայնակ կամ համախոհների հետ, Շահումյանի շրջանի հատվածով 1998, 2005 և 2007 թվականներին պարբերաբար հատել էր ԼՂՀ պետական սահմանը։

Նրա  խոսքով, այդ  քայլին դիմել էր, քանի որ  Շահումյանում շրջանում են գտնվում  իր հարազատների գերեզմանները։

Անդրադառնալով   այս  տարվա  ամռանը  Շահբազ  Գուլիևի   և  Հասան Հասանովի հետ  սահմանը  հատելու հանգամանքին, նա նշել է , որ  խմբի նպատակը  սկզբում եղել է Շահումյանի շրջանում ինչ-որ  տեղ  թաքցված  ոսկին  գտնելը և հարազատների  գերեզմաններին այցելելը։ Ասկերովի խոսքով, երբ արդեն գտնվում էին ԼՂՀ տարածքում նրանք տեսախցիկով պարբերաբար նկարահանումներ էին կատարում։ Ավելի ուշ, Ասկերովի հավաստմամբ, հասկացել է, որ խմբի անդամ Հասանովը   հանդիսանում է  Ադրբեջանի  ազգային անվտանգության ծառայության աշխատակից։     

Իր և Հասանովի կողմից  տեսախցիկով   կատարած  նկարահանումների վերաբերյալ հարցին,  Դ.  Ասկերովը  բացատրել է, թե իբր ցանկացել են  հետագայում այն  ցուցադրել իրենց ունենալիք  սրճարանում։

ԼՂՀ տարածք ապօրինաբար ներթափանցելու ճանապարհին, ըստ Ասկերովի,  որոշ տարաձայնություններ են առաջացել իր և Հասանովի միջև, և վերջինս անընդհատ ճնշել է իրեն, նույնիսկ խփել, չնայած այն հանգամանքին, որ  ժամանակին Հասանովը խոշոր գումար էր տվել  իրեն՝ պարտքերը մարելու համար:

Նշենք, որ «Արցախպրես»-ը հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնենք  քրեական գործի մանրամասները։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search