Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հավատարագրեր է հանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայում գտնվող նախագահական պալատում:
Թուրքիայում Ռոսաստանի դեսպանը հավատարմագրեր է հանձնել Էրդողանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Էրդողանը զրուցել է Երխովի հետ՝ դռնփակ։
Հունիսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին նշանակել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան։ Երխովը մինչ այդ աշխատել է Եգիպտոսի դեսպանատանը, զբաղեցրել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում։