Artsakhpress

Քաղաքական

Եկել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» և Հայաստանի միջև պայմանագրի ժամանակը. Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆը շարունակում է ակտիվորեն փոխգործակցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ՝ ի աջակցություն «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու:

Եկել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» և Հայաստանի միջև պայմանագրի ժամանակը. Ադամ Շիֆ

Եկել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» և Հայաստանի միջև պայմանագրի ժամանակը. Ադամ Շիֆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Վրաստանում իրականացված 140 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիրը կարող է լինել հաջողված աշխատանքային օրինակ՝ նմանատիպ կրթական ծրագրային փաթեթ Հայաստանում իրականացնելու համար, որը կտրուկ աճ է արձանագրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը: Նրա խոսքով՝ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի կողմից Հայաստանում 100 մլն դոլարի կամ ավելի մեծ ներդրումը կնվազեցնի աղքատությունը, կստեղծի տնտեսական հնարավորություններ, կամրապնդի Հայաստանի և ԱՄՆ-ի կապերը ու կբերի դիվիդենտներ ապագա սերունդների համար:

Իր հերթին, Ադամ Շիֆը նշել է, որ կորպորացիայի կողմից Հայաստանում 2006 թվականից իրականացված գյուղական տարածքների զարգացման 170 մլն դոլար արժողությամբ ծրագիրը եղել է շատ հաջող կապիտալ ներդրում, որպեսզի կրճատվի աղքատությունը գյուղական շրջաններում: «Գտնում եմ, եկել է նոր պայմանագրի ժամանակը՝ ուղղված կրթությանը, որպեսզի օգնենք Հայաստանին անել հաջորդ քայլը տնտեսական կայուն աճի և միջին խավի զարգացման ուղղությամբ: Վերջին ժամանակներս ես շատ քննարկումներ եմ ունեցել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և Հայաստանի դեսպանության հետ, թե ինչպես շարժվենք առաջ այս կարևոր հարցի շուրջ: Եվ ես անհամբերությամբ սպասում եմ աշխատանքի շարունակությանը՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ սերտ համագործակցության, որպեսզի Հայաստանն իրականացնի բոլոր քայլերը»,- ասել է Շիֆը:

Կոնգրեսի և ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկումների հետ մեկտեղ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը բանակցություններ է վարել նաև ԱՄՆ համալսարանների հետ, որոնք շահագրգռված են համագործակցել «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա-Հայաստան» ծրագրի շուրջ:  

 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search