2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամակաշրջանի համեմատ կազմել է 115 տոկոս:
Առաջին կիսամյակում Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 115 տոկոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ԱՀ Ազգային վիճակագրական ծառության պաշտոնական կայքէջը: Ըստ աղբյուրի՝ 2017 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 43.3 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 108.1% -ի համեմատ:
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել արդյունաբերական արտադրանքի, շինարարության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում՝ համապատասխանաբար կազմելով 115.6%, 151,3% և 160.2%:
Հարկ է նշել, որ արդյունաբերության ոլորտում նկատելի է հատկապես բացահանքերի շահագործումը: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում արտահանման ծավալները զգալի աճել են՝ կազմելով 17.6 միլիարդ դոլլար և ապահովելով 170.6%:
Գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքը կազմել է 5.1 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ նվազել է 15.1%-ով: Գյուղատնտեսության ոլորտին է վերաբերում նաև անտառային տնտեսությունը և ձկնորսությունը:
Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 101.1տոկոս, որը նախորդ տարվա համեմատ էական փոփոխության չի ենթարկվել: Մինչդեռ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8% ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 1.2 տոկոս:
Աճ է գրանցվել առևտրի շրջանառության և ծառայությունների ոլորտներում՝ համապատասխանաբար կազմելով 106.5 և 108.3 տոկոս: