Artsakhpress

Քաղաքական

Ալիևը պետք է պատասխանատվություն կրի ապրիլյան հանցագործությունների համար. Դավիթ Բաբայան

2016թ. ապրիլին ադրբեջանական զինուժի կատարած հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և զինվորականների նկատմամբ, մարդկանց խոշտանգումները եղել են պատվեր պետության կողմից, հետևաբար այդ հանցագործությունների համար պիտի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն իրականացնողները, այլև հանցագործություն պատվիրողները, առաջին հերթին՝ դահիճներին պարգևատրող Իլհամ Ալիևը, բայց եթե գործը հասնի պատժամիջոցների կիրառմանը, ապա դա արդեն դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասություններից:

Ալիևը պետք է պատասխանատվություն կրի ապրիլյան հանցագործությունների համար. Դավիթ Բաբայան

Ալիևը պետք է պատասխանատվություն կրի ապրիլյան հանցագործությունների համար. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ պարագայում հարցը պիտի քննարկեն միջազգային այլ ատյաններ, օրինակ՝ ՄԱԿ-ը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նշված դեպքերի առնչությամբ ներկայացված դատական հայցերի մասին:

«Եթե այդ դահիճներին Իլհամ Ալիևն է պարգևատրել, ապա հասկանալի է, որ ինքն էլ պետք է պատասխանատվություն կրի: Սա արդեն միջազգային հանրության, միջազգային իրավունքի խնդիր է, որը դուրս է Մինսկի խմբի լիազորություններից: Մինսկի խումբը պետք է կարգավորի հակամարտությունը, իսկ այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, ոչ միայն հանցագործություն հայերի, Արցախի կամ Հայաստանի դեմ:

Ընդհանրապես այս հայցերը շատ կարևոր են, և մենք չպետք է սահմանափակվենք նրանով, թե ինչ ազդեցություն կունենան այս գործերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Իհարկե, առաջինը դա է, որ ներկայացնենք Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները, հանցագործությունները, տարեց մարդկանց, զինվորների խոշտանգումները: Սա նաև կարևոր է միջազգային հանրության համար, որպեսզի նման հանցագործություններ տեղի չունենան աշխարհի այլ երկրներում:

Ադրբեջանի պարագայում խնդիրներ են լինելու, որովհետև այդ պետությունը ինքնին ահաբեկչական է՝ սկսած ղեկավարից մինչև վերջին դահիճը, որը կատարում էր այդ հանցագործությունները: Այդ վայրագությունները եղել են պատվեր պետության կողմից: Սա նաև հակահայկական, ֆաշիստական քաղաքականության սերմացման հետևանքն է, որի անմիջական պատասխանատուն Իլհամ Ալիևն է»,- հայտարարեց արցախցի պաշտոնյան:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ դժվար է, իհարկե, մտածել, թե ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ սկսված իրավական գործընթացի շնորհիվ Բաքուն կհրաժարվի իր հակահայկական քաղաքականությունից, բայց միանշանակ դատական հայցերը կարող են ազդեցություն գործել. «Պետք է այնպես անել, որ բոլոր նման հանցագործությունները դատապարտվեն, հանցագործները պատիժ կրեն: Միայն այդ դեպքում կարող է ունենալ ազդեցություն, և մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ: Սա մեզ համար ինքնանպատակ չէ, սա կարևոր ուղղություն է»:

Հարցին՝ ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռները ապրիլյան հանցագործությունների կապակցությամբ իրավական և քաղաքական ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Ադրբեջանի համար, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ այստեղ շատ կարևոր են հարցի ոչ միայն իրավական և բարոյական կողմերը, այլև քաղաքական բաղադրամասը: Այստեղ կան կոռուպցիոն խնդիրներ: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանը՝ կաշառելով պաշտոնյաների միջազգային տարբեր կառույցներում: Բայց եթե ամեն ինչ դյուրին ընթացավ, նույն Ալիևը պետք է պատասխանատվություն կրի, այդ հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն, ոչ թե Սաֆարովի պես փող տան Հունգարիային, բերեն Ադրբեջան և հերոսացնեն»:

Հայ իրավապաշտպաններն ու փաստաբանները նախորդ շաբաթ տեղեկացրել էին, որ ապրիլյան դեպքերի գործերով հայկական կողմից 359 հայց է ներկայացվել Եվրոպական դատարան: 23 գործ արդեն ընդունվել է վարույթ ՄԻԵԴ-ի կողմից: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին խոսել է նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ ասելով, որ «մենք արդեն մտել ենք Ղարաբաղի հարցի իրավական քննարկման դաշտ», և ժամանակն է քննելու Արցախի ինքնորոշված լինելու փաստարկը իրավական հարթության մեջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search