Ճապոնիայի նախարարների կաբինետը ավարտել է արտահերթ նիստը կառավարությունում ապագա փոփոխությունների նախաշեմին։
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիստի ընթացքում նախարարները վարչապետ Սինձո Աբեին են ներկայացրել իրենց հրաժարականների դիմումները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։ Նախարարների հրաժարականը պետք է հաստատի վարչապետը։
Նախատեսվում է, որ փոփոխությունների ընթացքում կնշանակվեն նոր ԱԳՆ ղեկավար եւ պաշտպանության նախարար։ Իսկ փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն եւ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ինչպես նաեւ երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեքոն ենթադրաբար կպահպանեն իրենց պաշտոնները։
Հինգշաբթի կհայտարարվի նոր կաբինետի կազմը, որը պաշտոնական լիազորությունները կստանձնի Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կողմից հաստատվելուց հետո։