Եվրամիության երկրների մինչև 30 տարեկան աշխատանքային միգրանտները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կարող են երկամյա բրիտանական վիզաներ ստանալ։
ԵՄ-ից աշխատանքային միգրանտները Brexit-ից հետո կարող են 2-ամյա բրիտանական վիզա ստանալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ դա նրանց Մեծ Բրիտանիայում ապրելու և աշխատելու իրավունք կտա:
Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ Մեծ Բրիտանիան կարող է ընդունել այն մոտեցումը, որն օգտագործում են Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Կանադայում՝ հատուկ կարգավիճակ տալով 18-30 տարեկան միգրանտներին։
«Դրա համար բազում պատճառներ կան. երիտասարդ միգրանտներն առջևում ունեն ավելի շարունակական աշխատանքային կյանք, ուստի տնտեսության մեջ դրական ներդրում կատարելու ավելի շատ շանսեր ունեն», - ասված է միգրացիոն հարցերով Խորհրդատվական կոմիտեի զեկույցում: