Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության կարգավորմանը, բայց կպատասխանի Վաշինգտոնի հնարավոր ոչ բարեկամական գործողություններին։
Ռուսաստանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողություններին․ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ՌԴ-ի ԱԳ նախարարության հայտարարությունում, որը տարածվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպման արդյունքում։
Քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի ընդունած օրենքը միջազգային կայունության համար վտանգավոր ու ոչ բարեկամական քայլերի շղթայում հերթական օղակն է, որը մեծ հարված է հասցրել երկկողմանի համագործակցության հեռանկարներին։ Բնականաբար, նման գործողությունները չեն կարող անպատասխան մնալ։ Սակայն ՌԴ-ն պատրաստ է նաեւ երկխոսության կարգավորման, եթե Վաշինգտոնում հրաժարվեն առճակատման ուղուց։
Հանդիպման ընթացքում Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են նաեւ ԿԺԴՀ-ի հարցը։
Քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորումը, ներառյալ՝ Սիրիայի հարավ-արեւմուտքում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու հարցը։