ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախազգուշացրել է Ռուսաստանին ամերիկացի դիվանագետներին վտարելու դիմաց պատասխան միջոցառումների մասին։
ԱՄՆ-ը կպատասխանի ՌԴ-ում ամերիկացի դիվանագետների թվի կարճատմանը. Թիլերսոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վաշինգտոնի գործողությունների մասին կհայտարարվի մինչ սեպտեմբերի 1-ը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պրագմատիզմով է նայում Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Բացի այդ, Պետդեպը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Մոսկվայի հետ խնդիրների լուծման ուղղությամբ՝ նշելով, որ չարժի դադարեցնել շփումը մեկ հարցի պատճառով։
Պետդեպի ղեկավարը շփվել է լրագրողների հետ Մանիլայում, որտեղ մասնակցել է ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում միջոցառումների։