Artsakhpress

Սփյուռք

Պատմական իրադարձություն Թբիլիսիում. Թումանյանի տունը վերստին բացեց դռները

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը, 2017 թվականի օգոստոսի 5-ին կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:

Պատմական իրադարձություն Թբիլիսիում. Թումանյանի տունը վերստին բացեց դռները

Պատմական իրադարձություն Թբիլիսիում. Թումանյանի տունը վերստին բացեց դռները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100-ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են  Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և  ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի  քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց  և համաշխարհային գրականության նմուշներ: 

Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր.  մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ  բնակարան:

Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների  միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և  IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց  Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:

Անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, Վրաստանի, Հայաստանի Հանրապետության պետական,քաղաքական  գործիչներ, դիվանագետներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից,   համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ:

Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի  ժապավենը կտրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի մայր գրասենյակի գործադիր տնօրեն Էլզա Մանասյանը:Հոգևոր դասի մասնակցությամբ նորաբաց կենտրոնում կատարվեց  տնօրհնեքի արարողություն:

«Հովհաննես-Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի գործունեության  և ապագայի ուղենիշների մասին բանախոսությամբ հանդես եկավ  կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և  բարեմաղթանքի ուղերձը  ընթերցեց Մայր Աթոռի պատվիրակության ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս  Գալստանյանը, ներկայացվեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորագրերը: 

Տունը համայնքին վերադարձնելու և  վերանորոգչական ու  բարեկարգման աշխատանքների վավերագրությունը ցուցադրվեց  տեսաֆիլմի միջոցով:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի Հովհաննես Թումանյանի  տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը,  Լևոն Անանյանի որդին՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների«Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Ապա Ամենայն հայոց բանաստեղծի տունը ազգային նպատակների ծառայեցնելու  կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասացին բարերարները, նվիրատուները:  

Մենակատարուհի Աննա Բադալյանի երգը,  Լիզա Թորոսյանի և Լևոն Չիդիլյանի ասմունքը Ժաննա  Դավթյանի խամաճիկի  համադրությամբ փոխանցեցին այն չմարող սերը, որը տածում է ժողովուրդն իր մեծ բանաստեղծի նկատմամբ:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտության խոսքեր ուղղեց բոլոր բարերարներին, աջակիցներին՝ ազգանվեր գործ կատարելու և Թումանյանի պատմական տունը թբիլիսահայ համայնքին վերադարձնելու համար և նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչներ Մերուժան Շահումյանի և  Թենգիզ Միկոյանցի գործ նկարներից:

Ուշագրավ է, որ դատարկաձեռն չէին ներկայացել նաև հյուրերը: Կենտրոնի բացումը նվերներով  շնորհավորեցին  «Ջահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, մոսկվայաբնակ Լամարա Աթոյանը, թբիլիսաբնակ Մերուժան Շահումյանը, Թենգիզ Միկոյանցը, Վալիկո Առաքելյանը և ուրիշներ:

Մեծն Թումանյանի տանը հարիր նորաբաց կենտրոնում այսուհետ  ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, սրահներից մեկը կրելու Լևոն Անանյանի անունը, որտեղ տեղի են ունենալու հայ և վրաց  գրողների հանդիպումներ, գրքերի  քննարկումներ, կենտրոնում ստեղծվելու է  ազգագրության ուսումնասիրության և զարգացման, արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search