Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են:
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն իջել են 0,36%-ով՝ կազմելով 49,21 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 00,21%-ով՝ հասնելով բարելի համար 52,14 դոլարի:
Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: