Մանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել Է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան:
Նյու Յորքում Թրամփի հյուրանոցի ճակատին Պուտինի դիմանկարն են տեղադրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել Է Business Insider լրատվական պորտալը:
ՌԴ-ի նախագահը պատկերված Է ի նշան հավանության վեր բարձրացրած մեծ մատով: Դրոշի վերեւում անգլերեն գրված Է «Ուրախ եմ օգնել, եղբայր»: Պորտալը տեղեկատվություն չի հայտնում այն մասին, թե ով Է ակցիայի կազմակերպիչը: Business Insider-ը նշում Է, որ դրա անցկացման ժամանակ 46-հարկանի երկնաքերի առջեւ կանգնած Էին զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ: Նրանց գլխներին եղել են կարմիր բեյսբոլկաներ: Նրանցից մեկը ձեռքին ռուսական դրոշ Էր բռնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: