Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հուլիսի 28-ին, Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանի առողջական վիճակը բավարար է:
Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Արթուրն արդեն ապաքինվում է, նա ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: