Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներոմ վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, փոխանցում է Gazeta–ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.6 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.53 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.69 դոլարի։