Artsakhpress

Հասարակական

Անձեռակերտ ու ձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն. արցախյան զբոսաշրջության գրավչությունը

Բնության անձեռակերտ հրաշալիքներով հետաքրքրվող զբոսաշրջիկը եթե չայցելի Արցախ, շատ բան կկորցնի։

Անձեռակերտ ու ձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն. արցախյան զբոսաշրջության գրավչությունը

Անձեռակերտ ու ձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն. արցախյան զբոսաշրջության գրավչությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի հաղորդմամբ՝ Հունոտի կիրճում միայն կտեսնես բնության գլուխգործոց «զոնտիկները», որոնց վրա իջնում է լեռներից թափվող սառնորակ ջրվեժը։  Ոչ պակաս շշմեցնող է կիրճ տանող ծառախիտ կածանը, որի կեսն անցնելուց հետո կարող ես վայելել արցախցու ձեռամբ հենց տեղում սարերի խոտաբույսերով պատրաստվող համեղ թեյը։ Մամռապատ «զոնտիկների» վերեւում է գտնվում Ջդրդուզը։ Սա բարձրադիր ժայռերի կատարն է, որտեղից աչքիդ առջեւ փռվում է 1000 մ խորությամբ կիրճն ամբողջ գեղեցկությամբ։

Հունոտն ու Ջդրդուզը Արցախի գեղեցկուհի Շուշի քաղաքի մոտակայքում են գտնվում։ Ասում են՝ Շուշին Արցախի հոգին է։ Զբոսաշրջիկն էլ կհամոզվի, եթե քաղաքը ծայրից ծայր ոտքով անցնի։ Այն եղել է Արցախի մշակութային, կրթական ու քաղաքական կարեւոր օրրանը, հիմա էլ անուշադրության մատնված չէ։ Կառավարության կողմից հայտարարված է ճարտարապետական արգելոց։ Հնագիտական պեղումների միջոցով այստեղ գտել են նույնիսկ հելլենիզմի և վաղ միջնադարի ժամանակաշրջաններին պատկանող մշակույթի նմուշներ:  Շուշիի երկրաբանության, կերպարվեստի եւ պատմության թանգարանները վկայում են այն մասին, որ մշակութային կյանքն այստեղ ակտիվանում է։ Եվ, չմոռանանք ամենակարեւորը, որ հենց Շուշիի սրտում է վեր հառնում արցախցիների պարծանք, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Այն համարվում է Արցախի հոգեւոր խոշոր կառույցներից մեկը։ 

Արցախը հարուստ է պատմական վայրերով, բազմադարյա եկեղեցիներով, վանական համալիրներով։ Մայրաքաղաք Ստեփանակերտից մեկուկես ժամվա ճանապարհ է մինչեւ Գանձասարի վանական համալիր։ Այն իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։13–րդ դարում կառուցված եկեղեցին ճարտարապետական լուծումների, արտակարգ գրավիչ տեսքի շնորհիվ բացառիկ տեղ է գրավում հայ միջնադարյան ճարտարապետության հուշարձանների շարքում։ Գանձասարին առանձնահատուկ գրավչություն է հաղորդում տեղանքը, վանական համալիրից աչքիդ առջեւ բացվող    բնապատկերն իր գեղեցկությամբ ուղղակի խենթացնում է։

Արցախի հնագույն վանական համալիրներից  է Դադիվանքը, որը պարուրված է անտառապատ բարձրադիր լեռներով։  Արցախ այցելած զբոսաշրջիկն անձամբ կհամոզվի, որ այն մարդու եւ բնության ձեռքի ներդաշնակության գլուխգործոցն է։  Ավանդության համաձայն՝ Թարթառ գետի ափին գտնվող Դադիվանքը կառուցվել է դեռևս 1-ին դարում Սուրբ Դադեի գերեզմանի տարածքում։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1214 թվականին: Եկեղեցին զարդարված է քանդակներով և որմնանկարներով: Այստեղ եւս պատմության, հոգեւոր ուժի ու բնության համադրությունը կթվա անկրկնելի։ 

Չմոռանանք Արցախի ազգային ուտեստի՝ ժինգյալով հացի եւ թթի օղու մասին։  Արցախում լինել ու չհամտեսել հատկապես ժինգյալով հացը, նշանակում է չզգալ արցախյան համն ու հոտը։  Այն պատրաստվում է Արցախում աճող 14 տեսակի խոտաբույսերով։ Յուրահատուկ համով ու թեթեւությամբ ախորժելի է բոլորի քիմքին։ Ստեփանակերտի շուկայում աչքիդ առջեւ պատրաստում են ժինգյալով հացը: Կարող ես այն վերցնել ու անտառածածկ, ժայռապատ ոլորաններով շարունակել ճանապարհը դեպի չքնաղ տեսարժան վայրեր: Ձեռակերտ եւ բնության անձեռակերտ հրաշալիքների ներդաշնակություն, կուսական բնություն, զով եղանակ, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր սնունդ. ահա այն ամենը, ինչ կգտնես կանաչ Արցախում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search