Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ օգոստոսի 13-ին, նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Հանրապետության բոլոր եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք: Ըստ ավանդության՝ առաջինը բերքը բերվում է եկեղեցի եւ միայն օրհնություն ստանալուց հետո կարելի է խաղող ուտել:
Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը (մեռելոց):