Վերջին շրջանում Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի մասին շատ է խոսվում: Լրատվական հոսքերը մեծամասամբ վերաբերվում են այս շրջանում իրականացվող ներդրումներին:
Մատաղիսում նոր ներդրումներ են սպասվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա նշել է, որ հրաշալի բնություն ունեցող այս համայնքը ներդրողներին հետաքրքիր է և զբոսաշրջության, և ձկնաբուծության, և հիդրոէներգետիկ հնարավորությունների զարգացման տեսանկյունից:
«Մատաղիսի ջրամբարի տարածքում նոր ներդրումներ են իրականացվել, որոնք զբոսաշրջիկների ու տեղացիների համար ժամանացի նոր հնարավորություններ են ստեղծել: Առաջիկայում ևս Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում նոր ներդրումներ են սպասվում»,-գրել է նա: