Եվրասիական տնտեսական միության կառավարության ղեկավարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերին, Երեւանում։
ԵՏՄ-ի կառավարության ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երեւանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սակայն Աստանայում հանդիպման մասնակիցները չեն կարողացել պայմանավորվել հաջորդ նիստի օրվա շուրջ, փոխանցում է Tengrinews.kz-ը։
«Հաջորդ նիստը՝ սահմանափակ եւ ընդլայնված ձեւաչափով, տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 30-ին»,-հայտնել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ Աստանայում իր ելույթի ժամանակ։ Սակայն հայտարարված օրվան դեմ է հանդես եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
«Մեկ նրբություն կա։ Երբ մենք նեղ շրջանակով քննարկում էինք դա, այլ օր էինք համաձայնեցրել։ Ես պարզապես գործընկերներիս ուշադրությունը դարձրեցի փաստին, որ մեզ մոտ օրակարգը շատ խիտ է՝ ռուսական կողմը տարբեր ուղեւորություններ պետք է կատարի։ Այդ պատճառով մինչ այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը։ Ես կխնդրեի քննարկել հենց այդ օրերը։ Որովհետեւ հոկտեմբերի 30-31-ը գրաֆիկից դուրս է առաջարկվել»,-նկատել է Մեդվեդեւը։