ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր հեկտար անտառներ են այրվել:
Տոնոյանը հերքել է Խոսրովի արգելոցում հազարավոր հեկտար անտառների այրվելու մասին լուրերը
«Հրապարակվող նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Տոնոյանը:
Նախարարը նաև հերքեց տարածված լուրերը, թե հրդեհի հետևանքով անտառի կենդանիները իջել են հարակից գյուղերը:
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը թռիչք կիրականացնի օգոստոսի 15-ին: