Artsakhpress

Քաղաքական

Օլեգ Կուզնեցովի գրքի ծայրահեղականությունը ստուգելու համար նշանակվել է փորձագիտական հետազոտություն. ադրբեջանցիները սպառնում են հայ փաստաբանին

«АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում Օլեգ Կուզնեցովի «Անդրազգային ահաբեկչությունը քսաներորդ դարում» գրքի գործով նախաքննական փուլի գործընթացները:

Օլեգ Կուզնեցովի գրքի ծայրահեղականությունը ստուգելու համար նշանակվել է փորձագիտական հետազոտություն. ադրբեջանցիները սպառնում են հայ փաստաբանին

Օլեգ Կուզնեցովի գրքի ծայրահեղականությունը ստուգելու համար նշանակվել է փորձագիտական հետազոտություն. ադրբեջանցիները սպառնում են հայ փաստաբանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանը, ով հիմք ընդունելով ՌԴ հայ քաղաքացիների բազմաթիվ դիմումներն ու ղեկավարվելով սեփական քաղաքացիական դիրքորոշմամբ, որպես «АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի ղեկավար, դիմում է ներկայացրել ՌԴ քննչական կոմիտե, նշեց, որ գրքի ծայրահեղական հատկանիշները ստուգելու համար նշանակվել է փորձագիտական հետազոտություն:

«Ադրբեջանական կողմը բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ գործով և միշտ տեղեկություններ է ստանում այն մասին,որը պետք է քննության գաղտնիք լինի: Մենք այդ ամենը արձանագրում ենք և եթե չհասանք մեր օրինական պահանջներին, այդ գործողությունների վերաբերյալ նյութեր ենք պատրաստելու: Հուսով եմ, որ այդպիսի առիթ չի լինի, գործընթացը կգնա իր բնականոն հունով և կստանա օրինական հանգուցալուծում»,- ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով` Օլեգ Կուզնեցովը չի պահում իրեն որպես գիտնական և ադրբեջանական մամուլով իր` Կիրակոսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է անում և գնահատականներ է տալիս ոչ թե տվյալ գործին, այլ անձին:

«АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահը նշեց, որ ադրբեջանցիները նաև սպառնացել են իր ընտանիքին: «Նրանք մոտեցել են կնոջս և սպառնացել ու ասել, որ եթե Կիրակոսյանը կանգ չառնի իր համար վատ կվերջանա: Սակայն ես մտադիր չեմ կանգնելու և հանձնվելու, ունեմ իմ քաղաքացական դիրքորոշումը և պահանջները»,- ընդգծեց Կիրակոսյանը:

 Փաստաբան Կարեն Մովսիսյանի խոսքով` երբ սկսեցին այս գրքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել հայտնաբերվեցին տասնյակ այլ «գիտական» աշխատություններ, որտեղ ավելի ցայտուն կերպով են արտահայտվում ծայրահեղական կոչերը և ատելության դրսևորումները: «Մենք ուսումնասիրել ենք բոլոր ծայրահեղական ելույթները, հարցազրույցները, որոնք եղել են ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներում:Կան բավականին մեծ հավաքածուներ, ուստի մենք ընդլայնելու ենք մեր գործունեության շրջանակը: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից սպառնալիքներին, քայլեր ենք ձեռնարկում` պարզելու այդ մարդկանց ինքնությունը և նրանց ղեկավարներին»,- ասաց Մովսիսյանը:

Փաստաբանի համար անհասկանալի է Ադրբեջանի նման վարվելակերպը: «Ուղղակի չեմ հասկանում` ինչ կապ ունի Ադրբեջանը ռուս հեղինակի հետ: Ռուսաստանում կան տասնյակ նման հեղինակներ,ովքեր արդեն դատապարտվել են ազատազրկմամբ իրենց ծայրահեղական գրքերի համար: Թե ինչու են ադրբեջանցիները նման կերպ հետաքրքրվել սույն գործով անհասկանալի է: Սակայն Կուզնեցովը չի էլ թաքցնում, որ Ադրբեջանի հետ շատ մոտ է և նրանց գումարներով է իր աշխատանքը կատարում»,- ասաց Մովսիսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search