2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 9 մլրդ 410,7 մլն մանաթ, ծախսերը` 9 մլրդ 765,6 մլն մանաթ:
Ադրբեջանի բյուջեում 354,9 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ` այդ երկրի բյուջեում առաջացած ճեղքվածքը ընթացիկ տարվա հունվար-հուլիսին կազմել է 354,9 մլն մանաթ: Ադրբեջանը նավթի համաշխարհային գների և պահանջարկի նվազման հետևանքով հայտնվել է տնտեսապես անկայուն վիճակում: Ադրբեջանում, որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում: