Artsakhpress

Տնտեսական

Հայտարարված զեղչերի անհապատասխանության համար վարչական վարույթներ են հարուցվել

Այսօր տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը:

Հայտարարված զեղչերի անհապատասխանության համար վարչական վարույթներ են հարուցվել

Հայտարարված զեղչերի անհապատասխանության համար վարչական վարույթներ են հարուցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինն ԱՀ տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթն էր:



Զեկույցով հանդես է եկել ՀԾՏՄԿՊՀ հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման բաժնի տեղակալ Անի Նիկողոսյանը, ով մասնավորապես նշել է, որ 2017 թվականի հուլիսի 12-ին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԱՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովն ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ, հայտարարում է ազատ, չզբաղեցրած հաճախականությունների մրցույթ: «Հայտարարվել էր մի շարք հաճախականությունների շերտերում՝ 66,0-74,0 ՄՀց, 76,0- 90,0 ՄՀց, 92,0-100,6 ՄՀց, 100,8-101,7 ՄՀց, 101,9-102,2 ՄՀց, 102,4- 102,9 ՄՀց, 103,1-103,4 ՄՀց, 103,6-104,2 ՄՀց, 104,4-104,9 ՄՀց, 105,1-105,4 ՄՀց, 105,6-105,9 ՄՀց և 107,0-108.0 ԱՀ տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիզենցավորման մրցույթ: Քանի որ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցության ոչ մի դիմում չի ներկայացվել, այն հայտարարվում է չկայացած»,- ասել է Ա. Նիկողոսյանը:
Հանձնաժողովի կողմից ընդունվել են նաև որոշումներ «Ա.Մ.Ա. Պլյուս Լ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Լուսինե Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու մասին:


Այս մասին տնտեսական մրցակցության բաժնի աշխատակիցները ներկայացրել են, որ հաշվի առնելով Ստեփանակերտ քաղաքում գործող հագուստի, կոշիկի և օծանելիքի խանութներում սեզոնային բնույթ կրող զեղչերը, հանձնաժողովի նախագահի հրամանների համաձայն, տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից իրականացվել են դիտանցումներ՝ անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով:

Դիտանցումներն իրականացվել են Ստեփանակերտ քաղաքի մի շարք խանութներում: Արդյունքում, ըստ զեկուցողների, պարզվել է, որ «Ա.Մ.Ա. Պլյուս Լ.» ՍՊԸ-ին և «Լուսինե Գալստյան» ԱՁ-ին պատկանող խանութների դիմային մասում արտապատկերված 50 տոկոս զեղչը չի գործում խանութներում առկա բոլոր ապրանքների վրա: Տնտեսվարող սուբյեկտների կողմից խանութի դիմային մասում արտապատկերելով զեղչեր, առանց զեղչերը կոնկրետացնող կամ հստակեցնող որևէ բառերի ուղեկցմամբ, հասարակության մեջ ստեղծվում է, կամ կարող է ստեղծվել տպավորություն, որ զեղչը գործում է խանութում առկա բոլոր ապրանքների վրա:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search