Գործարար Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարվա ամռանը պատանդներ Էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղում, օգոստոսի 16-ին հայտարարել Է, որ մասամբ իրեն մեղավոր Է համարում:
Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել Է մեղքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես մասամբ եմ ընդունում իմ մեղքը»,-ասել Է Պետրոսյանը Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում, որն օգոստոսի 16-ին ձեռնամուխ Է եղել նրա գործի քննությանը:
Պետրոսյանի խոսքով՝ ինքը զղջում Է կատարած հանցագործության համար: «Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,-«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նշել Է գործարարը: Մոսկվայի 56-ամյա բնակիչ Պետրոսյանը մեղադրվում Է ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողություն) եւ 206-րդ հոդվածի երկրորդ մասով (պատանդառություն): Նա գտնվում Է կալանքի տակ: Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ Է եւ գիտակցել Է իր գործողությունների բնույթը: 2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու Է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման Էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ Է արձակել պատանդներին ու հանձնվել: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը միջադեպից չորս տարի առաջ խնդիրներ Է ունեցել բիզնեսում եւ պարտքերի տակ Է ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից ձեռնարկատերը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցման նախաձեռնություններ Էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ Է զետեղել, որում դիմել Է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»: