ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից քննադատել է Amazon օնլայն ռիթեյլերը, հայտնելով, որ ընկերությունը խնդիրներ է ստեղծում ու ամերիկացիներին զրկում աշխատատեղերից։
Թրամփ․ Amazon-ը մեծ վնաս է տալիս երկրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Amazon-ը մեծ վնաս է տալիս ռիթեյլորներին, որոնք հարկեր են վճարում։ Տուժում են ԱՄՆ փոքր ու մեծ քաղաքները ու նահանգները, վերանում են բազմաթիվ աշխատատեղեր»,- գրել է Թրամփն իր Twitter-ում։
Թրամփը մինչ այդ էլ է քննադատել Amazon-ն ու դրա սեփականատեր Ջեֆ Բեզոսին, որին է պատկանում նաեւ Washington Post թերթը, որը պարբերաբար, անանուն աղբյուրներ վկայակոչելով, հրապարակում է Թրամփի մասին վարկաբեկող տեղեկություններ։
Շատ տնտեսագետներ համարում են, որ Amazon-ն իրոք կործանարար ազդեցություն է թողնում մանրածախ առեւտրի վրա, քանի որ ինտերնետային հսկան գումարներ չի ծախսում խանութներ վարձակալելու ու վաճառողների աշխատավարձերի վրա։ Բացի այդ՝ ընկերությունը նախկինում բազմաթիվ նահանգներում չէր վճարուկ վաճառքի հարկ, քանի որ այդ տարածքներում պահեստներ ու խանութներ չուներ։ Սակայն հիմա ընկերության աճը հանգեցրել է նրան, որ նա վաճառքի հարկ է վճարում 50 նահանգներից 45-ում։