Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ հաջորդ տարի նախատեսվում է մի քանի միլիարդ ռուբլի հատկացնել գերծանր տիեզերական հրթիռի ստեղծման համար:
Ռուսաստանը 2018թ. մի քանի միլիարդ ռուբլի կհատկացնի գերծանր հրթիռի ստեղծման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ունենք դրա տեխնիկական տեսքի վերաբերյալ նախագծողների առաջարկները: Ցանկանում եմ ասել, որ մենք առաջարկում ենք բյուջետային գործընթացի շրջանակներում մի քանի միլիարդ ռուբլի ներդնել 2018 թվականի բյուջեում՝ գերծանր հրթիռի ստեղծման աշխատանքների համար»,- ասել է Ռոգոզինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ РД-171МВ արդիականացված շարժիչներով նոր ռուսական գերծանր հրթիռի արձակումը նախատեսվում է 2028 թվականին: