ԱՄՆ նախագահի գլխավոր ռազմավարական խորհրդական Ստիվեն Բենոնը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական պատերազմ է վարում Չինաստանի հետ։
Սպիտակ տանը հայտնել են Չինաստանի հետ տնտեսական պատերազմի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք գտնվում ենք Չինաստանի հետ տնտեսական պատերազմի վիճակում։ Մեզնից մեկն առաջիկա 25-30 տարում կդառնա հեգեմոն, և եթե մենք կանգ առնենք ճանապարհին, ապա դա նրանք կլինեն»,-ասել է Բենոնը American Prospect պարբերականի հետ հարցազրույցում։
«Եթե մենք շարունակենք պարտվել, ապա 5-10 տարում կհասնենք կետի, երբ արդեն երբեք չենք կարողանա վերականգնվել,-նշել է նա։
Բենոնը հնարավոր է համարել, որ Պեկինը կարող է հասնել համաձայնության, որը կտանի Փխենյանի միջուկային ծրագրի սառեցման, իսկ Վաշինգտոնը նման դեպքում կհեռացնի իր զորքերը Կորեական թերակղզուց։ Սակայն, Բենոնի կարծիքով՝ նման բան հնարավոր է միայն հեռավոր ապագայում։ Թրամփի խորհրդականն ընդգծել է նաև, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը ռազմական լուծում չունի։