Artsakhpress

Սփյուռք

«Սիթիբանկում» պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանն ավելի քան 10 մլն ռուբլի Է պարտք վարկատուներին

Ձեռնարկատեր Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում պատանդներ Էր վերցրել «Սիթիբանկի» բաժանմունքում, բանկերին եւ ֆիզիկական անձանց ավելի քան 10 միլիոն ռուբլի Է պարտք:

«Սիթիբանկում» պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանն ավելի քան 10 մլն ռուբլի Է պարտք վարկատուներին

«Սիթիբանկում» պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանն ավելի քան 10 մլն ռուբլի Է պարտք վարկատուներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ՏԱՍՍ-ին հայտնել Է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:

«Իր ծրագրերի իրականացման շրջանակներում Պետրոսյանը փոխառու Է դարձել մի քանի խոշոր բանկերում, ինչպիսիք են Սբերբանկը եւ ՎՏԲ 24-ը, որտեղ նրա փոխառության գումարը կազմում Է ավելի քան 5 միլիոն ռուբլի: Նա նաեւ նույն գումարով վարկեր Է վերցրել ֆիզիկական անձանցից՝ այդ կերպ պարտք վերցնելով ավելի քան 10 միլիոն ռուբլի»,- ասել Է դատապաշտպանը: Նա հավելել Է, որ ավելի վաղ Մոսկվայի մարզի Մոժայսկի քաղաքային դատարանը Պետրոսյանի կողմից վարկային պայմանագրով հանձնառությունների չկատարման պատճառով բավարարել Է Սբերբանկի հայցը:

Մալցեւը հիշեցրել Է, որ «Սիթիբանկի» բաժանմունքում իր գործողությամբ Պետրոսյանը ցանկացել Է պաշտոյաների եւ ՌԴ նախագահի ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում սնանկացման հիմնախնդրի վրա: «Նա մշակել Էր ֆիզիկական եւ իրավական անձանց ռեաբիլիտացիայի նախագիծ, որոնց, ինչպես եւ իր առջեւ ծառացել Է սնանկացման հիմնախնդիրը, բայց իրեն ոչ ոք չի լսել»,- նշել Է նա: «Դա Էլ Պետրոսյանին հրահրել Է պատանդառության»,- եզրափակել Է իրավաբանը:

Արամ Պետրոսյանն օգոստոսի 16-ին Մոսկվայի շրջանային դատարանում հայտարարել Է, որ մասամբ Է իրեն մեղավոր համարում: Նա ասել Է, թե ինքը զղջում Է կատարած հանցագործության համար: «Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,-նշել Է գործարարը: Մոսկվայի 56-ամյա բնակիչ Պետրոսյանը մեղադրվում Է ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողություն) եւ 206-րդ հոդվածի երկրորդ մասով (պատանդառություն): Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ Է եւ գիտակցել Է իր գործողությունների բնույթը:

2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու Է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման Էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ Է արձակել պատանդներին ու հանձնվել:

Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ Է զետեղել, որում դիմել Է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search