Artsakhpress

Հասարակական

Այսօր Մարտունի քաղաքի օրն է. սպասվող տոնական միջոցառումների մասին պատմել է քաղաքապետը

Այսօր Մարտունի քաղաքի օրն է: Թեև քաղաքը տասնամյակների պատմություն ունի, սակայն մարտունեցիները քաղաքի օրն են համարում օգոստոսի 17-ը, քանի որ 1992թ-ի այդ օրը կանխվել է Մարտունու ուղղությամբ հակառակորդի մի քանի ուղղություններով հարձակումը:

Այսօր Մարտունի քաղաքի օրն է. սպասվող տոնական միջոցառումների մասին պատմել է քաղաքապետը

Այսօր Մարտունի քաղաքի օրն է. սպասվող տոնական միջոցառումների մասին պատմել է քաղաքապետը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը նշել է, որ այս տարվա տոնական միջոցառումները տեղի են ունենալու հոկտեմբեր ամսին: «Արդեն մի քանի տարի է օգոստոսի 17-ին քաղաքում կազմակերպվում են տոնական միջոցառումներ, սակայն այս տարվա միջոցառումների ծրագիրը մի փոքր փոխել է օրվա խորհուրդը: Առանձին շուք հաղորդելու համար նախատեսում ենք կազմակերպել համաքաղաքային միջոցառում՝ կամ նռան փառատոնի, կամ էլ ավանդական դարձած «Ոսկե աշուն» ծրագրի ձևով»,- ասել է քաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքում իրականացվող ծրագրերին՝ քաղաքապետը նշել է, որ ապրիլ ամսին շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան թաղամաս: Նույն թաղամասի հարակից տարածքում սկսվել է նաև երկրորդ բազմաբնակարան թաղամասի կառուցումը:

Խոսելով շինարարական այլ ծրագրերի մասին՝ Մարտունու քաղաքապետը նշել է, որ «Մոնթե Մելքոնյանի անվան պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի վերանորոգումը ևս սկսվել է: Իսկ նախորդ տարի տեղի էր ունեցել «Թիվ մեկ պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Կապիտալ վերանորոգման փուլում է գտնվում ֆուտբոլի դաշտը: Բացի դրանից քաղաքում իրականացվել է փողոցների սալահատակում: Կատարվել է նաև կանաչապատում՝ շուրջ 300 միավոր թուփ և ծառ է տնկվել:

Քաղաքապետը հավաստիացրեց, որ Մարտունու զարգացման ծրագիրը գտնվում է պետական հոգածության ներքո և բարեգործական ծրագրերի հետ միասին տարեցտարի այն ավելի գրավիչ տեսք է ստանում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search