Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Կանադայի կառավարությանը

Ադրբեջանն արգելել էր Կանադայի Պահպանողական կուսակցության երկու խորհրդարանականներին՝ Ռաքել Էարդրին (Rachael Harder) և Թոնի Կլեմնտին (Tony Clement) այցելել Լեռնային Ղարաբաղ։

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Կանադայի կառավարությանը

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Կանադայի կառավարությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը հղում անելով՝ «The Globe and Mail» պարբերականին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանադացի խորհրդարանականներին մեղադրել է հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու և ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը արհամարհելու մեջ։

Նշենք, որ օգոստոսի 28-ին, Երևան է ժամանել Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը, որի ղեկավարն է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։ Պատվիրակության կազմում են կանադական խորհրդարանի ստորին պալատի Պահպանողական կուսակցության պատգամավորներ Ռաքել Էարդրը և  Թոնի Կլեմնտը (Tony Clement)։ Պատվիրակությանը ընկերակցում է Կանադայի Հայ Դատի Հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սևակ Պելեանը։

Պարբերականը նշում է, որ Ադրբեջանը խորհրդարանականների ճամփորդության վերաբերյալ բողոքի նոտա է  հեղել Կանադայի կառավարությանը և  նրանց դասել է անցանկալի անձանց ցուցակում։

Պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ խորհրդարանականների այցը Կանադայի իշխանությունների և հասարակության արժեքների դեմ է։
«Այն անընդունելի է»,-հավելել է  վերջինս։


Երևանում գտնվող խորհրդարանական Կլեմնտը պարբերականի հետ զրույցում  իր հերթին նշել է. «Ես որևէ կողմի քայլերին հավանություն չեմ տալիս։ Ես ցանկանում եմ, որ կողմերը բանակցությունների միջոցով կարգավորման հասնեն։ Ես, Ռաքել Էարդրի հետ մասին  այստեղ եմ փաստահավաք և մարդասիրական առաքելության նպատակով»։

Այնուամենյնիվ, նա ընդունել է հայկական կողմի այն պնդումները, որ ադրբեջանական զինված ուժերը վայրագություններ են իրականացրել՝  հայ զինվորներին գլխատել են և ականջները կտրել։

«Ես անձամբ եմ տեսել ադրբեջանական զորքերի կողմից իրականացված վայրագությունները։ Ինչ վերաբերվում է  քաղաքական իրավիճակին,  երբ ասում եմ, որ ավելի լավ է բանակցությունների միջոցով հասնել կարգավորման, ոչ թե շարունակել պատերազմը, ապա ես հավատարիմ եմ Կանադայի համաշխարհային քաղաքականությանը»,-հավելել է  վերջինս։
Կանադայի ԱԳ նախարար Խրիստյու Ֆրիլենդին մամուլի քարտուղար Ադամ Օսթինը   հստակ նշել է, որ Կանադայի կառավարությունը չի ցանկանում տարածքային առճակատման հարցում որևէ կողմին աջակցություն ցուցաբերել։

«Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ-ի ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի  առճակատման հարցում խաղաղ և համապարփակ կարգավորման  հասնել։  Ռազմական կարգավորումը պատասխան չէ։ Սա այն դիրքորոշումն է, որ մենք հայտնել ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանություններին»,-նշել է Օսթինը։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search